Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ասում են...

Ասում են...
01.03.2016 | 00:53

... թե ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը տարածաշրջան «անհուն տենչանքով» է լցրել Ռուսաստանի անչափ խանդոտ սիրտը, մանավանդ` Հայաստանի մասով: Հայաստանյան ռուսական «պապից ավելի կաթոլիկները» և անգամ ինքը` դեսպան Վոլինկինը, լվացել իր «վոլինկաները», ուշի ուշով սպասում է «Յուրոփ» տիկնոջը` տեսնելու-հասկանալու, ինչ է ասելու նա, և ինչ են պատասխանելու նրան հայոց իշխանները, քանզի 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տիկինը յուր հետ «բլիթներ» բերած կլինի, իսկ «մտրակների» մասին կողմերը միմյանց կհասկանան լռելյայն: Բանն այն է, որ հայկական կողմը մինչև հիմա խիստ դիվանագիտորեն և չափավոր է արձագանքել ԵՄ «սիրուն», հիմա` Սահմանադրության փոփոխությունից հետո, Ռուսաստանը տագնապում է` հայերը հանկարծ ինքնավստահ չդառնա՞ն:

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ